Վայ-ֆայ
Վայ-ֆայ
Երեքշաբթի, 22.07.2025,   07:30   Ողջույն, Հյուր | RSS
Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

Լիկան, Լուիզան, Տաթևիկն ու Տաթև Սարգսյան ՖՈՏՈՇԱՐՔ
24.02.2014, 23:59

Լիկան, Լուիզան, Տաթևիկն ու այլք` Տաթև Սարգսյանի ծննդյան տոնին

23-02-2014 

«Հարազատ թշնամի» սերիալում նկարահնվող Տաթև Սարգսյանը երեկ նշել է ծննդյան տոնը. Նա արդեն 22 տարեկան է: ESem.am-ը շնորհավորել է սերիալային դերասանուհուն և ֆիքսել ծննդյան տոնի հիշարժան պահերը:)

 

 

Մինչ ծննդյան երեկույթը Տաթևից տեղեկացանք, որ կեսգիշերին առաջին շնորհավորանքը ստացել է մտերիմ ընկերուհուց: «Ավանդույթի համաձայն մայրիկս ինձ շնորհավորեց 00:20-ին, քանի որ այդ ժամին եմ ծնվել,- ESem.am-ին ասաց 22-ամյա դերասանուհին և հավելեց, որ առավոտյան իրեն անակնկալ է մատուցել պապիկը և տորթով ու հրավառությամբ շնորհավորել: -Շատ հաճելի էր, որ պապիկը թոռնուհու համար կարող է նման անակնկալ պատրաստել. միշտ կհիշեմ այդ օրը»:

 

 

 

Սակայն պապիկի մատուցած անակնկալը միակը չի եղել Տաթևի համար. «Առավոտյան մեր տուն նամակ եկավ. սպիտակ թղթի վրա գրված էր՝ «Միշտ ժպտա»: Չգիտեմ, թե ով է այդ անանուն նամակի հեղինակը, բայց շատ հաճելի էր: Ի սկզբանե որոշել էի, որ այս տարվա ծննդյանս տորթը սպիտակ պետք է լինի՝ առանց որևէ գրության: Սակայն, այդ նամակը ստանալուց հետո զանգահարեցի և խնդրեցի, որ տորթի վրա գրեն՝ «Միշտ ժպտա»»:

 

 

Արդեն երեկոյան, երևանյան սրճարան-բարերից մեկում հավաքվել են Տաթևի մտերիմ ընկերներն ու գործընկերները՝ նշելու նրա տարեդարձը: Հայտնի հյուրերի թվում են եղել Լուիզա Ղամբարյանը, Լիկա Սալմանյանը, Տաթևիկ Ադումյանը, Իրինա Հարությունյանը, Մարիամ Մելիքյանը և այլք: Երեկոյի ավարտին նրանց է միացել նաև Տաթևի եղբայրը:

 

 

Դերասանուհին արդեն հասցրել է ծանոթանալ նաև ծննդյան կապակցությամբ ստացած նվերներին: «Իմ ամենաաբստրակտ նվերը մարդկային այն առողջ հարաբերություններն են, որոնք ունեմ»,-նկատեց դերասանուհին, հավելելով, որ հիմնականում իրեն օծանելիք են նվիրել, Տաթևիկ Ադումյանի կողմից շարֆ ու կոսմետիկ միջոցներ է նվեր ստացել, իսկ Լուիզա Ղամբարյանը ժամանցույց է նվիրել:

ESem.am-ը շնորհավորում է Տաթևին և նորանոր հաջողություններ մաղթում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 axbyur http://esem.am/news/article/view/1/9214/

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: hako | Տեգեր: Luiza, cnndyan or, astxer, fotoner
Դիտումներ: 659 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: