Վայ-ֆայ
Վայ-ֆայ
Երեքշաբթի, 22.07.2025,   07:13   Ողջույն, Հյուր | RSS
Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

Սիրո տոնին ամենամեծ նվերը սեր խոստովանելն է
22.02.2014, 22:12

Սիրո տոնին ամենամեծ նվերը սեր խոստովանելն է

1506492_445181222277699_1500059053_nՎալենտինի և Սուրբ Սարգսի օրը վերածվում է յուրօրինակ տոնակատարության: Ամեն  զույգ առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերում` սիրելիին երջանիկ տեսնելու ձգտումով: Մեր զրուցակիցը Արտաշ Ասատրյանն է:

 

 

-Այս օրերին որևէ բան նվիրե՞լ եք Ձեր կնոջը` Աննային:
-Իhարկե, նախ, այն, որ նոր ձայնասկավառակիս վերջին երգը նվիրված է Աննային և կրում է նույն անունը, իսկ, առհասարակ, կարծում եմ , որ սիրո տոնին ամենամեծ նվերը սեր խոստովանելն է, հետո` արժեքավոր իրեր նվիրելը:
-Հիշու՞մ ես` ինչպես ես առաջին անգամ սեր խոստովանել:
-Աննային տեսել էի տեսանյութի միջոցով, դաշնամուր  նվագելիս: Այդ ժամանակ էլ զգացմունքներ ծնվեցին ու միշտ մտքերիս, երազներիս մեջ էր, մինչև որ ստացվեց` խոստովանեցի և անհամբերությամբ, սրտատրոփ սպասում էի պատասխանի: Ի ուրախություն ինձ` նա էլ անտարբեր չէր:
-Սիրահարվածները հույսով աղաբլիթ են համտեսում: Դու փորձե՞լ ես ուտել, հավատու՞մ ես ավանդույթին:
-Հավատում եմ ավանդույթին, բայց ինքս չեմ կերել:

- Ծաղիկներ, հաճելի միջավայր, երաժշտություն, հնարավոր ամեն ինչ` սիրելիի օրը անմոռաց դարձնելու համար, իսկ անհրաժեշտ բառերը հե՞շտ գտար: 
-Հիմա ոչ մի բան չեմ ասի: Այդ խոսքերը միայն Աննային եմ շշնջացել:

-Համաձա՞յն ես , որ սերը տարիների ընթացքում լեցուն է դառնում հոգատարությամբ, կապվածությամբ: 
-Այո, համատեղ կյանքի ընթացքում ավելի արժևորված ու հավասարակշռված են դառնում որոշումները: Հոգ ես տանում ոչ միայն սիրելիի, այլև` այդ սիրուց ծնվածների մասին:
-Կարողանու՞մ ես ժամանակ տրամադրել երեխաների դաստիարակությանը: 
-Երբեմն: Հիմնականում Աննան է զբաղվում բալիկներիս խնամքով ու դաստիարակությամբ:

-Նկարահանվեց նոր տեսահոլովակ ` «Սարի լալա» անվանումով, թողարկվեց նոր ձայնասկավառակ` «Կարոտել եմ»: Հասցնու՞մ եք միասին որևէ ռոմանտիկ վայրում վայելել օրը:
-Այո, բայց  հիմնականում` երկրից դուրս: Աննան Եվրոպայում ճամփորդել եմ նախընտրում, եթե հարմար է լինում` գնում ենք հին մշակույթ ունեցող քաղաքներ:

axbyur http://maxinfo.am/31686.html
Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: hako | Տեգեր: qaxaqum.tk, siro ton, ser xostovanel
Դիտումներ: 363 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: