Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները |
Հայ աղջիկներից շատերին է հետաքրքիր, թե որտեղ և ում հետ է սիրո տոները նշելու երգիչ Միհրան Ծառուկյանը, իսկ նա այսօր իր մտերիմ ըննկերոջ՝ երաժիշտ Էդգար Ալեքսանյանի հետ գործնական այցով մեկնել է Ռուսաստան, որտեղ էլ ընկերների հետ նշելու է տոնը:) Միհրանի հետ զրուցեցինք, երբ նա արդեն օդանակվակայանում էր և պատրաստվում էր թռիչքի: Ճամպրուկային տրամադրությամբ, սակայն շատ անկեղծ երգիչը պատասխանեց ESem.am-ի թեմատիկ հարցերին:) «Իհարկե, մեր երկրում տոները հետաքրքիր ենք նշում, սակայն երբ առիթներին այլ երկրում ես լինում, դա փոփոխություն է ենթադրում, ինչը հետաքրքիր է»,- ասաց երգիչն ու նշեց, որ նախորդ տարի շատ հետաքրքիր է նշել սիրո տոնը: «Շատ յուրահատուկ ու հետաքրքիր անցավ այդ օրը, սակայն չեմ ցանկանում ընդլայնվել,- ասաց Միհրանը, իսկ հարցին՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ նախորդ տարի կողակից է ունեցել, պատասխանեց,- հնարավոր է:)»: Սովորաբար, երբ մարդը շատ է լինում հակառակ սեռի ուշադրության կենտրոնում, ընտրությունն ավելի է բարդանում: Մշտապես աղջիկների ուշադրության կիզակետում լինելը Միհրանի վրա էլ որոշակի ազդեցություն ունեցել է, սակայն ոչ վճռորոշ. «Չեմ կարող ասել, թե դա բացարձակ չի խանգարում, սակայն դա չի նշանակում, որ չեմ կենտրոնանալու և չեմ կարողանալու ընտրություն անել: Բանականաբար, կկարողանամ, կարող եմ ու կանեմ այդ կարևոր ընտրությունը»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ Աղբյուրը: http://blognews.am/arm/press/131659/ | |
Դիտումներ: 309 | | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |